NGN Shin

ՄԵՐ ՄԱՍԻՆ

NGN Shin ընկերության հիմնական սկզբունքը հաճախորդի ցանկությունների և կարիքների նկատմամբ ուշադրությունն է։ Աշխատելով հայկական շուկայում ավելի քան 10 տարի՝ մեր փորձը թույլ է տալիս մեզ իրագործել հաճախորդների նույնիսկ ամենահամարձակ ցանկությունները՝ մշակելով անհատական նախագիծ, յուրահատուկ դիզայն և երաշխավորելով որակյալ արդյունք, որը հաճախ գերազանցում է բոլոր սպասելիքները: Շինարարություն, դիզայն և կահավորում՝ ամբողջը մեկ տեղում: Մեր պրոֆեսիոնալ թիմն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած շինարարությունից՝ մինչև 3D մոդելավորում, դիզայն և կահավորում։ Մեր աշխատանքը պարզապես վերանորոգումը չէ, մեր նպատակն է ստեղծել բացառիկ ինտերիեր, որը կլինի հարմարավետ Ձեզ համար և կունենա յուրահատկություն ամեն դետալում։ Համագործակցելով մեզ հետ՝ Դուք մշտապես տեղյակ եք լինում շինարարության և վերանորոգման աշխատանքների ընթացքի բոլոր փուլերից, և տեսնում եք, թե ինչպես է Ձեր երազանքն իրականանում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՒԼԵՐ

Ծանոթություն և գնահատում
Image 2
Չափագրում և 3D մոդելավորում
Image 3
Շինարարական աշխատանքներ
Image 4
Աշխատանքի ավարտ

Համագործակցության առաջին փուլի ընթացքում մենք հանդիպում ենք նշանակում՝ հասկանալու մեր առջև դրված պահանջները և վերջնական արդյունքի Ձեր սպասելիքները, որից հետո գնահատվում է ընդհանուր աշխատանքի արժեքը։

Երկրորդ փուլի ընթացքում մեր դիզայներական թիմը կատարում է չափագրում, այնուհետև ինտերիերի 3D մոդելավորում, որի ընթացքում Դուք կտեսնեք Ձեր նախընտրած դիզայնի վերջնական տեսքը նախքան աշխատանքները սկսելը։

Երրորդ փուլում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնցից Դուք մշտապես տեղյակ եք լինում։

Վերջին փուլը ամենասպասվածն է, երբ աշխատանքները ավարտվել են և Դուք ստանում եք Ձեր նոր բնակարանի բանալիները։

Ծանոթություն և գնահատում
Image 2
Չափագրում և 3D մոդելավորում
Image 3
Շինարարական աշխատանքներ
Image 4
Աշխատանքի ավարտ և բանալիների հանձնում

Համագործակցության առաջին փուլի ընթացքում մենք հանդիպում ենք նշանակում՝ հասկանալու մեր առջև դրված պահանջները և վերջնական արդյունքի Ձեր սպասելիքները, որից հետո գնահատվում է ընդհանուր աշխատանքի արժեքը։

Երկրորդ փուլի ընթացքում մեր դիզայներական թիմը կատարում է չափագրում, այնուհետև ինտերիերի 3D մոդելավորում, որի ընթացքում Դուք կտեսնեք Ձեր նախընտրած դիզայնի վերջնական տեսքը նախքան աշխատանքները սկսելը։

Երրորդ փուլում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնցից Դուք մշտապես տեղյակ եք լինում։

Վերջին փուլը ամենասպասվածն է, երբ աշխատանքները ավարտվել են և Դուք ստանում եք Ձեր նոր բնակարանի բանալիները։

ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԵԶ

ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Ընկերությունը մատակարարում է աշխատանքային բոլոր անհրաժեշտ նյութերը՝ ազատելով Ձեզ շուկաներում և խանութներում ժամանակ կորցնելուց

ՈՐԱԿԻ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Կիրառվում են բացառապես որակյալ նյութեր և ժամանակակից տեխնոլոգիաներ առավելագույնս բարձր որակ ապահովելու համար

ՇԱՀԱՎԵՏ ԳՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մենք առաջարկում ենք ճկուն գնային պայմաններ՝ մասնագետների մշտական զբաղվածության և աշխատանքային նյութերի օպտիմալ օգտագործման շնորհիվ

ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը և ամբողջական հաշվարկները իրականացվում են բացառապես պայմանագրի հիման վրա, որը կնքվում է անմիջապես աշխատանքները սկսելուց առաջ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Շինաղբի տեղափոխումը աշխատանքների ավարտից հետո իրականացվում է մեր ընկերության կողմից

ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔ

Ընկերությունը տրամադրում է 3 տարվա երաշխիք՝ կախված կատարված աշխատանքի տեսակից

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱՊԱՌԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Մի հետաձգեք Ձեր երազանքը, ապառիկ պայմանները թույլ կտան վճարումը կատարել մաս-մաս

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ 48 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Արագ և օպերատիվ աշխատանքների սկիզբը թույլ կտա ավարտել աշխատանքները սեղմ ժամկետներում՝ երաշխավորելով բարձր որակ