Գաղտնիության Քաղաքականություն
Այցելելով NGN SHIN կայք Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ NGN SHIN ընկերության գաղտնիության քաղաքականությանը։
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ՝ անուն/ազգանուն, հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե (այսուհետ՝ «Տվյալներ»): Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են NGN SHIN –ին, իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները վերաբերում են ցանկացած անձի, որն այցելել է Կայք կամ զանգահարել է մեզ:
1. Անձնական Տվյալների Հավաքագրում
- Կոնտակտային Տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը/ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն։
- Նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպիսիք են Ձեզ առավել հետաքրքրած կամ Ձեր կողմից առավել հաճախ ուսումնասիրված ծառայությունները
- Տեղեկատվություն այն սարքավորման գտնվելու վայրի մասին, որը Դուք օգտագործում եք Կայքից օգտվելու համար։
- Օպերացիոն համակարգի, բրաուզերի մասին տեղեկություն՝ տեղեկություն Ձեր բջջային հեռախոսի, պլանշետի, համակարգչի կամ այլ սարքավորման առցանց ներբեռնման գործողությունների մասին (այսուհետ միասին՝ «ավտոմատ հավաքագրվող տվյալներ»): Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել IP հասցեների, քուքիների, սարքավորման և բրաուզերի կարգավորումների, ինտերնետային ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկություններ: Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել տեղեկություն նաև այն մասին, թե երբ և ինչպես եք մուտք գործում և օգտագործում Կայքը, օրինակ՝ ամսաթիվը, Կայք այցելելու և Կայքից դուրս գալու ժամանակահատվածը, ինչպես նաև տվյալներ այն մասին, թե ինչ եք փնտրել Կայքում և այցելած էջերը:
2․ Անձնական Տվյալների Օգտագործում
Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է:
- Կապ հաստատել Ձեզ հետ հետևյալ դեպքերում՝ մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս
- Կայքից օգտվելու Ձեր պատմության անհատականացում՝ Ձեր կողմից նախընտրելի և շատ դիտված ծառայությունների առանձնացում, Կայքում կատարված Ձեր գործողությունների վերահսկում։
- Անալիտիկ գործընթացներ, ինչպիսիք են՝ հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, տեսնել, թե ինչ սարքավորումներ եք օգտագործել կայք այցելելու համար և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը հարկ եղած դեպքում։
3.Ձեր Իրավունքները՝ Համաձայն ԱՏԳԸԴ (Անձնական Տվյալների Գաղտնիության Ընդհանուր Դրույթներ)
Ընկերությունը պարտավորվում է պահպանել Անձնական Տվյալների Գաղտնիության վերաբերյալ սահմանված բոլոր դրույթները։
4․ Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։