NGN Shin

3D մոդելավորում և չափագրում

Մեր ամենապահանջված ծառայություններից մեկը 3D մոդելավորումը և ինտերիերի վիզուալիզացիան է, որը թույլ է տալիս տեսնել և գնահատել դիզայնը նախքան վերանորոգումը կամ շինարարական աշխատանքները սկսելը: Առաջատար տեխնոլոգիաների և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ Դուք կարող եք տեսնել դիզայնի հնարավոր տարբերակները, կահույքի տեղադրումը, երանգները և լուսավորությունը: Սա ոչ միայն օգնում է Ձեզ պատկերացնել վերջնական արդյունքը, այլև հնարավորություն է տալիս ճշգրտումներ կամ որոշակի փոփոխություններ կատարել նախագծի վաղ փուլում՝ խնայելով Ձեր ժամանակը: Մեր 3D մոդելավորումը և ինտերիերի վիզուալիզացիան իդեալական են ինչպես բնակարանների, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար, ովքեր ցանկանում են առավելագույնս օգտագործել տարածքը և ստեղծել յուրահատուկ ոճ: Մենք ձգտում ենք ապահովել նախագծի ֆունկցիոնալությունը և հարմարավետությունը, որը կարող է արտացոլել հաճախորդի անհատականությունը՝ յուրաքանչյուր տարածք դարձնելով առանձնահատուկ: